00:00:00

«Հարցս ուղղում եմ կառավարական դաչայում մեծարման սեղանին մասնակցած մայրերին»․ Ս․ Հովսեփյան

23:45, 14 ապրիլ 2022 Բլոգ

Նախկին պատգամավոր, «Ազատագրական շարժում» նախաձեռնող խմբի անդամ Սոֆյա Հովսեփյանի գրառումը․ «Հարցս ուղղում եմ օրեր առաջ կառավարական դաչայում մեծարման սեղանին մասնակցած մայրերին։
֊Դուք տեղյա՞կ էիք, որ ձեզ հրավիրել էին նրա համար, որ գնայիք ու այսօր լուռ նստեք ու նայեք, թե ինչպես են «ընտանիքով» ձեր տղաների թափած ու դեռ չչորացած արյան տեղը թուրքի ոտքի տակ տալիս։
Եթե տեղյակ չէիք, ապա տեղեկացնում եմ ու ինչպես համախմբվեցիք ու գնացիք ֆբ ֊ում վիրավորանքներ գրած անձանց դեմ ցուցմունք տալու, այդպես էլ համախմբվեք ու գնացեք էդ «ընտանիքից» պահանջելու հարգանք ձեր երեխաների գործի, հավատի ու նվիրումի հանդեպ։ Եթե չեք անում դա, ապա մի՛ սպասեք մեծարման հասարակության մյուս շերտից, որոնք ամեն օր պայքարում են ձեր երեխաների գործը պահելու ու սերունդներին ժառանգելու համար։
Մանիպուլյացիաների չփորձեք գնալ, վաղուց արդեն էդ փուլն անցել եմ։
Կոնկրետ հարց է ու ամեն մի լնգուլավազ չգա ստեղ ինքնահաստատվի»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր