00:00:00

Ընդդիմությունը չկա՝ երեւի մի տեղ հերոսաբար դրոշակ են տնկում․ Զոհրաբյան

12:55, 14 ապրիլ 2022 Բլոգ

Հենց հիմա Հայաստանի խորհրդարանում հնչում են Ադրբեջանի Միլի մեջլիսի թեզեր։ Ընդդիմությունը չկա՝ երեւի մի տեղ հերոսաբար դրոշակ են տնկում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ 

«Այս մարդու դեմքը հիշեք։

Նա, երբ կլինի Արցախն ու Հայաստանը հանձնելու մեղավորների Նյուրեմբերգը, ինչ-որ մի տեղ ու ինչ-որ մի օր դա անպայման լինելու է, եթե սա ողջ լինի, սա լինելու է դատվողների թոփ տասնյակում։

Քիչ առաջ այս մարդը Հայաստանի խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, թե 1996 թվականի գաղափարը, որ Արցախը Ադրբեջանի կազմում ապագա չունի՝ ճիշտ գաղափար չի եղել։

Եւ այսպես՝ Արցախը լինելու է Ադրբեջանի կազմում ու դրա համար էր երկու օր առաջ սրանց արյունակից Իլհամ Ալիեւը հայտարարում՝

«Որքան շուտ արցախցիները հասկական, որ ապրելու են Ադրբեջանի դրոշի ներքո, այնքան լավ իրենց համար»։

Իսկ մենք եկեք տեսնենք էլ ինչ հայաթ կա՝ գնանք ու հերոսաբար բարձրացնենք Արցախի դրոշը»,- գրել է Նաիրա Զոհրաբյանը։

 
 
 
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր