ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ստի հերթական չափաբաժին։ Կեղծիքի մատուցում՝ որպես ճշմարտություն։ Եթե միջազգային հանրությունն իրապես դեմ լիներ, Հայաստանը նույնիսկ մի քանի ժամ չէր կարող դիմադրել։ Ալիևն էլ ի լուր չէր հայտարարի, որ իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։
Դու էլ նախորդներիդ նման մտածում ես բացառապես քո իշխանությունը պահելու մասին։
Հ. Գ. Լավ էլ պասերով խաղում եք մինչև հիմա։ Ու կարևորը՝ լավ էլ ստացվում է»։