00:00:00

Հետաքրքիր է էս դատարկ մտքերը Էդմոնի մոտ խրոնիկ բնույթ են ստացել ԱԺ-ում Սասուն Միքայելյանի ապտակից հետո, թե ապտակից առաջ.Բաբայան

15:46, 13 ապրիլ 2022 Բլոգ

Նիկոլի հետ սուրճ խմող նախկին «ընդդիմադիր» Մարուքյանը հերթական պատվերն է ստացել խորհրդարանական ընդդիմության դեմ դեմարշ սկսելու: Այս մասւն ֆեյսբուքում գրել  է, «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը։

«Հատուկ հանձնարարություններով Նիկոլի դեսպանը պետպատվերով հատուկ հանձնարարականի շրջանակներում հայտարարում է, որ
«Ընդդիմությունն ուղղակի վախենում է Փաշինյանից, բոյկոտի ողջ նպատակը վաղն ԱԺ-ում նրա հետ չհանդիպելն է»։

Օրինակ հետաքրքիր է էս դատարկ մտքերը Էդմոնի մոտ խրոնիկ բնույթ են ստացել ԱԺ-ում Սասուն Միքայելյանի ապտակից հետո, թե ապտակից առաջ:

Ասենք ո՞նց էլի, ոնց պետքա սենց հիվանդագին մարազմատիկ պատվեր կատարես մոռանալով, որ զավեշտից բացի նման հայտարարությունները ուրիշ գնահատականի չեն ձգում:

Բոյկոտը գուցե պետք էր, գուցե պետք չէր, ես օրինակ կողմնակից եմ մանդատները վայր դնելուն և փողոցում պայքար սկսելուն, բայց ասել, որ «ընդդիմությունը վախենում է Նիկոլից դրա համար չի գալու ԱԺ, որ նրա հետ չհանդիպի» ֆանտաստիկ և կլասիկ անբարոյականության ժանրից էր:

Օրինակ ո՞վ պետք է վախենար, էն պատգամավորները, որ մշտապես մեղմ ասած տհաճ վիճակի առաջ են կանգնեցնում կառավարությանը և կապիտուլյանտին կամ փողոցում պայքարում են ու առանց վախենալու մշտապես կանգնած են պայքարող ժողովրդի կողքին հա՞ իրենք:

Հ.Գ Գոնե քո ասածին հավատու՞մ ես Էդմոն, գոնե նենց բան ասա, որ մի 5% հավատաս քո «լուսավոր» մտքերին»,-գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր