Նիկոլն ԱԺ-ում խոստովանում է, որ իրեն ընտրած ժողովուրդը անտրամաբանական գործողություն է արել: Խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթին է անդրադարձել ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը Ֆեյսբուքի իր էջում։
«Սրանով նա Արցախի հանձնման ու Հայաստանի ապագա թրքացման մեղքը դնում է իրեն ընտրողների խղճի վրա: Եվ պատահական չէ, որ կապիտուլյանտը հատուկ շեշտում է Աստծո և ժողովրդի կամքը:
Այսինքն` խաղաղության պատրվակով Արցախը հանձնելն ու դելիմիտացիայի անվան տակ Հայաստանը նսեմացնելը` Աստծո և ժողովրդի կամոք է լինելու:
Այ քեզ սատանայական ցինիզմ...
Նիկո´լ, մի սպանիր, սուտ վկայություն մի տուր, ինչպես նաև Աստծո անունը զուր տեղը մի տուր:
Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն»,-գրել է նա։