00:00:00

Անհարմար բան ստացվեց. Մարուքյանն ընդդիմությանն Արցախ չթողնելու, ԱԳՆ-ի մտահոգության և խաղաղապահներին ուղղված պահանջի մասին

23:54, 12 ապրիլ 2022 Բլոգ

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

 

«Անհարմար բան ստացվեց.

Արդեն մի քանի ժամ է ընդդիմությունը հայտարարություններ է տարածում, որ ՀՀ իշխանությունները թույլ չեն տալիս իրենց մուտքը Արցախ:

Մեկ էլ պարզվեց, որ ՀՀ ԱԳՆ պաշտոնապես մտահոգություն է հայտնում և խաղաղապահներից պահանջում պահպանել 2020թ. նոյմեմբերի 9-ին կնքած պարտավորությունները` անխափան կապ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև»:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, նշելով, որ ԱԳ նախարարությունը մտահոգված է այն փաստով, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի ծառայողները չեն թույլատրել ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների մուտքը Լեռնային Ղարաբաղ: 

Նշված գործողությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որով նախատեսվում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի անխափան կապը Հայաստանի հետ: Հայտարարության բոլոր կողմերը պետք է խստորեն հետևեն դրա տառին և ոգուն, ինչպես նաև իրականացնեն ստանձնած պարտավորությունները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր