Միրզոյանի հետ ասուլիսի ժամանակ Լավրովը պնդում է, որ ԵԱՀԿ Մինսկի Խումբը չեղարկվել է, քանի որ արևմուտքը չի ուզում Մոսկվայի հետ գործ ունենա: Հաջորդ օրը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահը ժամանում է Երևան և պնդում, որ Մինսկի Խումբը լավ էլ կա ու գործում է: Փաստացի Մոսկվային են հեռացրել Արցախյան կարգավորման դիվանագիտական հարթակից, ոչ թե հարթակն են փակել, և դա արել է արևմուտքը, ոչ թե Ալիևը, ինչպես պնդում էին Մոսկվայի գործակալները Հայաստանում:
Հետևաբար Արցախում պետք է ադրբեջանցիքին սադրանքների դրդել: Երեկ Փարուխի մոտ գտնվող Սարդարաշենի համայնքապետը հայտարարեց, որ ադրբեջանցիները առաջացել են գյուղի ուղղությամբ: Այս լուրը հետո հերքվեց, թեպետ այն ամբողջովին արտացոլում էր իրականությունը (առաջացման մոտավոր պատկերը քարտեզի վրա ներկայացրել եմ):
Ավելին` երեկ մեր տղերքից մեկը ոտքի վիրավորում է ստացել` Փարուխից արձակված դիպուկահարի կրակոցից: Այս լուրը առհասարակ կոծկվեց: Ակնհայտ է, որ Եվրոպան փորձում է իրավիճակը հանդարտ պահել, ինչն էլ պատճառ է հանդիսանում այս տեղեկատվական բլոկադայի:
Տրամաբանությունը հուշում է, որ Մոսկվան այնպիսի սադրանք պիտի կազմակերպի, որը Ադրբեջանին կդրդի գնալ ավելի հուժկու գործողության: Գործողության, որի պարագայում կընդգծվի ռուսների կարևոր դերը իրավիճակը կայուն պահելու գործում: Մոտավոր հասկանալի է, թե ինչ է նախաձեռնելու Մոսկվան, մնում է տեսնենք` կարձագանքի արդյոք Ալիևը...