00:00:00

Ադրբեջանը ակտիվ նախապատրաստվում է ռազմական գործողությունների. Աբովյան

22:30, 11 ապրիլ 2022 Բլոգ

ԲՀԿ խորհրդի անդամ Արման Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով.

 

«Բավականին մտահոգիչ «շարժ է» նկատվում մեր տարածաշրջանում։

Ադրբեջանը ակտիվ նախապատրաստվում է ռազմական գործողությունների։ Օրինակ` միայն վերջին ամսվա ընթացքում ադրբեջանական տեռորիստական վարչակազմը կատարել է խոշոր ռազմական գնումներ Իսրայելից և Թուրքիաից։
Ադրբեջանական օկուպացիոն ուժերը ակտիվ տեղաշարժեր են իրականացնում  Արցախի և Հայաստանի օկուպացված տարածքներում։

Նկատվում են թշնամու ռազմական զինտեխնիկայի կուտակումներ։ Զուգահեռ ադրբեջանական կողմը հետեւողականորեն սրում է իրավիճակը Արցախում գնալով ակնհայտ սադրանքների հայերի և ռուս խաղաղապահների նկատմամբ։
Դրա հետ մեկ տեղ Թուրքիան կրկին «տակից» ակտիվացնում է ,այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» հակահայկական եզրույթը։

Ես կարծում եմ ,որ դա ընդամենը պատրվակ է (սկզբնական փուլում) թուրք-ադրբեջանական տեռորիստական օկուպացիոն ուժերի համար իրավիճակը լարելու համար Սյունիքի շուրջ ։

Դրա հետ մեկ տեղ թուրքական ԶՈւ բարձրաստիճան սպայական անձնակազմի ներկայացուցիչները պարզապես դուրս չեն գալիս Բաքվից։
ԵՒ ամեննա կարևոր-Իրանի Իսլամական Հանրապետության «Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսի» քարոզչական ստորաբաժանումները արդեն երրորդ անգամ վերջին մեկ  ամսվա ընթացքում հրապարակում են քարոզչական տեսանյութ էր,որտեղ շատ ուղիղ սպառնում են ռազմական գործողություններ սկսել Հարավային Կովկասում,եթե հանկարծ փորձեր իրականացվեն  փոփոխել տարածաշրջանային պետությունների սահմանները։

Հիմա հարց բոլոր նրանց ,ովքեր «խաղաղասիրական» սուտ և շինծու քարոզչությունից կուրացած և խլացած փորձում են թուրք-ադրբեջանական տեռորիստական ոհմակի հետ «բարիշել»։
Դուք գոնե հասկանում եք թե ում՞ է ուղղված իրանցիների նախազգուշացումը և ինչ՞ու։

Հ.Գ
Կարող է դուրս գանք ներհայկական համատարած աբսուրդի,ստի և իրար հանդեպ ատելության տիրույթից և ի վերջո սկսենք միքիչ մտածել։ 
Հն՞»:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր