00:00:00

Որտեղի՞ց նախկին քննիչին 15 մլն դոլար

12:45, 11 ապրիլ 2022 Բլոգ

Կոռուպցիայի դեմ անխնա պայքար հայտարարած հեղափոխական իշխանությունը << նախկիների>> արած թալանը կոպեկ առ կոպեկ, քյաբաբ առ քյաբաբ վերադարձրե՞ց։ Ենթադրում եմ, թե ինչու Ծաղկաձորի <<Գոլդեն փելես>> հյուրանոցային համալիրը ոչ թե բռնագրավվեց, այլ մաքսային նախկին պետ Արմեն Ավետիսյանի կողմից նվիրաբերվեց պետությանը։

Այդ համալիրը 5 միլիարդ դրամով(մոտ 10 միլիոն դոլար) եւ Հովիկ Աբրահամյանի դղյակը մոտ 5 միլիոն դոլարին համարժեք դրամով գնել է Կոտայքի մարզի Արգել գյուղի բնակիչ Նարեկ Նալբանդյանը։ Որտեղի՞ց նախկին քննիչին 15 միլիոն դոլար, եթե նա հայտնի գործարար լիներ,բոլորը կիմանային, Հայաստանը փոքր երկիր է։ Եթե Նարեկ Նալբանդյանը ներկա իշխանության հետ սերտ կապ չունենար, երբեւէ հյուրանոցային բիզնեսով չզբաղված նորահայտ գործարարը ինչպե՞ս կարող էր լինել <<Գոլդեն Փելեսի>> աճուրդային վաճառքի միակ մասնակցը եւ ինքնարժեքից ցածր գնով գնել այդ հյուրանոցային համալիրը։

Հակակոռուպցիոն կոմիտե եք ստեղծել, քննում եք, քննում եք, սակայն դրանից կոռուպցիան չի նվազում։

Ոսկան Սարգսյանի գրառումը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր