Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Բաղանիսի միջնակարգ դպրոցը (լուսանկարում) այս տարվա սեպտեմբերին՝ նոր ուսումնական տարում, առաջին դասարան չի ունենա։ Գյուղի միակ առաջին դասարանցու ծնողը դեռ չի որոշել՝ իր երեխային հարևան Ոսկեվանի միջնակարգ, թե՞ Նոյեմբերյան քաղաքի հիմնական դպրոց է ուղարկելու։ Ավելի քան 800 բնակիչ ունեցող Բաղանիս գյուղից արտերկիր, Երևան, Հայաստանի այլ բնակավայրեր գաղթ է եղել, սակայն Տավուշի սահմանագոտում գյուղեր կան, որոնցից արտագաղթն ավելի մեծ է, քան՝ Բաղանիսից»։