00:00:00

Այսօրվա վանդալիզմը ծռերին տված Նիկոլի ուղղիղ ցուցմունքի արդյունք է․ Աշոտյան

13:01, 08 ապրիլ 2022 Բլոգ

Երևանում Ապրիլի 5-ին ընդդիմության հրավիրած հանարահավաքից հետո քաղաքացիները Ֆրնասիայի հրապարակում տեղադրել էին Արցախի դրոշը։

Երեկ՝ ապրիլի 7-ին Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնությամբ պղծվել է Արցախի դրոշը։

Նշենք, որ Արտաշատ քաղաքում Արցախի դրոշը տեղադրելուց հետո էլ այն գողացել են։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այս առնչությամբ ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Այն, որ ծռեր կոչվող էն մարդասպաների ծյունինգ արած "բևեռը" Հայաստանում դրսից հովանավորող ապազգային ոհմակ է, գիտեն բոլորը:
 
Արցախի դրոշի նկատմամբ իրենց այսօրվա վանդալիզմը, սակայն, միայն դրսի սպոնսորներով չի սահանափակվել:
Ապրիլի հինգի հանրահավաքից հետո մեր մայրաքաղաքի կենտրոնում ընդդիմության կողմից տեղադրված Արցախի դրոշը մնացել է Նիկոլի կոկորդում:
 
Բրյուսելյան հանդիպումից հետո, որում չի արծարծվել Արցախը, այդ դրոշը առավել անցակալի է նիկոլական ոհմակի և հայրենիքը վաճառող այլ չարչիների համար:
 
Ուստի վստահ եմ, որ այսօրվա վանդալիզմը ծռերին տված Նիկոլի ուղղիղ ցուցմունքի արդյունք է:
Յուրահատուկ սենդվիչ է ստացվել. Նիկոլի աշխատում է թուրքերի տակ, իսկ ծռերը՝ Նիկոլի:
 
Հ.Գ. Այսօրվա իրենց պահվածքից հետո նրանց վրայից վերջնականապես պետք է հանել մեր հերոսական էպոսի և կպցնել քոչվոր հարևանների էպոսի՝ Քյորօղլու վաստակներ անունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր