Տղամարդկանց հետ սեռական հարաբերություն ունեցող տղամարդկանց (նույնասեռականներ, ՏՍՏ) թիվը 2018 թվականին կազմել է 16.100, իսկ 2021 թվականին՝ 22.716 (աճը՝ 150 տոկոսով), տրանսգենդեր անձանց (ՏԳ) թիվը 2018 թվականին կազմել է 150, իսկ 2021 թվականին՝ 1.015 (աճը՝ 676 տոկոսով)։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
«Այս իշխանության հաջողված ոլորտները: Արթնացեք, քանի դեռ կարող ենք միասին փրկել մեր երկիրը:
Սիրելի հայրենակիցներ,
Ազատագրական շարժմանը միացած արթուն հայրենակիցները այս իշխանության նկատմամբ վստահություն չունեն: Համարյա բոլոր ոլորտներում իշխանությունը ձախողվել է:
Ինչու եմ ասում համարյա, որովհետև կա ոլորտ, որտեղ այս իշխանությունն առաջընթաց ունի:
Այսպես, Հայաստանի Հանրապետությունում՝
. մարմնավաճառների՝ կոմերցիոն սեռական ծառայություն մատուցող կանանց (ԿՍԿ) թիվը 2018 թվականին կազմել է 4600, իսկ 2021 թվականին՝ 8140 (աճը՝ 177 տոկոսով).
.տղամարդկանց հետ սեռական հարաբերություն ունեցող տղամարդկանց (նույնասեռականներ, ՏՍՏ) թիվը 2018 թվականին կազմել է 16.100, իսկ 2021 թվականին՝ 22.716 (աճը՝ 150 տոկոսով).
.տրանսգենդեր անձանց (ՏԳ) թիվը 2018 թվականին կազմել է 150, իսկ 2021 թվականին՝ 1.015 (աճը՝ 676 տոկոսով).
. թմրամիջոցների ներարկային օգտագործողների (ներարկող թմրամոլների, ԹՆՕ) 2018 թվականին կազմել է 8900 տղամարդ/105 կին, իսկ 2021 թվականին՝ 13.712 տղամարդ/398 կին (տղամարդկանց մոտ աճը՝ 154 տոկոսով, կանանց մոտ աճը՝ 379 տոկոսով):
Ինչ ասեմ դեռևս այս իշխանությանը հավատացող մեր հայրենակիցներին: Հասկանում եմ, ձեզ համար էլ է դժվար ընդունել, որ սխալվել եք ձայն տալով այս իշխանությանը: Պրոֆեսիոնալ ստի միջոցով այս իշխանությունը մոլորեցրել է նաև լուրջ մտավորականների: Պարզ է, որ իր հացի խնդիրը լուծող հայրենակցին շատ հեշտ կմոլորեցներ:
Բայց դեռ ուշ չէ: Արթնացեք, քանի դեռ կարող ենք միասին փրկել մեր երկիրը: Թուրքը մեզ չի նայելու սև ու սպիտակով, թուրքը մեզ նայելու է որպես ՀԱՅԻ:
ԶԱՐԹՆԻ՛Ր»,- գրել է Զոհրաբյանը։