00:00:00

Հարգելի ընդդիմադիրներ, սա այն դեպքն է, որ չի կարող լինել «լավ է ուշ, քան երբեք» ձևակերպումը․ Իշխանյան

19:52, 07 ապրիլ 2022 Բլոգ

Կարդում եմ վարչապետ կոչեցյալի խոսքերը բրյուսելյան հանդիպումից հետո։ Նա հերթական անգամ բարբառում է, թե իբր Հայաստանի վերահսկողության տակ են գտնվում ադրբեջանական տարածքներ և այլ տխմարություններ։Պարզ է, չէ՞, որ պատրաստվում են հանձնել, այսպես կոչված անկլավները, որով ըստ էության ողջ Հայաստանը կհայտնվի տոտալ շրջափակման մեջ, բնականաբար «մոռանալով» Արծվաշենը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

«Ըստ էության Բրյուսելում պայմանավորվածություն է ձեռք բերվել, «խաղաղության» անվան տակ, Հայաստանի հերթական կապիտուլյացիան վավերացնելու համար։Լավ, իսկ ի՞նչ ենք մտածում և անում մենք բոլորս՝ ընդդիմություն, ընդդիմադիր այլ գործիչներ, մտահոգված քաղաքացիներս։ Երկու օր առաջ տեղի ունեցավ բազմահազարանոց ընդդիմադիր հանրահավաք, իսկ հետո՞․․․

Հարգելի ընդդիմադիրներ, սա այն դեպքն է, որ չի կարող լինել «լավ է ուշ, քան երբեք» ձևակերպումը։ Գուցե արդեն հենց հասել ենք այլևս «երբեք» հանգրվանին։

Նորից ու նորից կրկնեմ, Արցախի և Հայաստանի ոչնչացման պատասխանատում բոլորս ենք լինելու, մեր անտարբերության, վճռականության բացակայության պատճառով»,- գրել է Իշխանյանը։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր