Այն ինչ կատարվեց Բրյուսելում շատ կարևոր ցուցիչ էր, թե ուր է ի վերջո տանում մեզ բոլորիս այս իշխանությունը։ Այս թեմային է անդրադրձել ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքի իր էջում։
«Պաշտոնական հայտարարությունների Նույնիսկ հպանցիկ վերլուծությունը ցույց է տալիս,որ նվազագույնը Հայաստանի իշխանությունները չեն դիտարկում Արցախի հիմնախնդրի լուծման հարցը և Հայաստանի Հանրապետության անվտանգությանը առնչվող հարցերը,որպես գերակա նպատակներ։
Այս եզրակացությունը կարելի է գալ պարզապես ծանոթանալով եվրոպացիների արձագանքին տեղի ունեցած բանակցությունների շուրջ։
Ոչ մի խոսք Արցախի մասին։
Ոչ մի խոսք Ադրբեջանի ռազմական սադրանքների մասին։
Ոչ մի խոսք Հայաստանի և Արցախի տարածքների դեօկուպացիայի մասին։
Ոչ մի խոսք Արցախում տիրող հումանիտար արհավիրքի մասին։
Ոչ մի խոսք Ադրբեջանի կողմից մեր հանդեպ կիրառվող ռազմական սադրանքների և շանտաժի մասին։
Փոխարենը եվրոպացիներից լսվեցին ինչ որ «պուպուշ» նպատակներ և խոսքեր,որոնցից ադրբեջանական կողմը ուղակի դրական ցնցումների մեջ է ընկել։
Հ.Գ
Իրականում ունենք մի իրավիճակ, երբ այս իշխանությունների քաղաքականությունը ուղակի վտանգում է Հայաստանի Հանրապետության և Արցախի ֆիզիկական գոյությունը։
Սա գույների խտացում չէ,սա այն «խաղաղություն դարաշրջան» թրքահաճո կոնցեպտն է ,որի իրագործումը եթե չկանխվի, ապա փաստացի կբերի Հայաստանի մասնատմանը և Արցախի ոչնչացմանը։
Սա ակնհայտ է»,-գրել է նա։