00:00:00

Մեր ընտանիքին մի անհանգստացրեք ձեր խորոված, քաբաբի հրավերներով. զոհվածի մայր

16:30, 06 ապրիլ 2022 Բլոգ

Աննա Հակոբյանի կողմից կազմակերպվող ապրիլի 7-յան միջոցառմանը մասնակցելու համար հրավեր է ստացել նաև Գևորգ Ջավախյանի ընտանիքը։ Գևորգը դերասան էր ու իր մասնագիտական ոլորտի հետ կապված մեծ նպատակներ ուներ։ «Իմ անունը դեռ ավելի բարձր կլսեք»,-ասել էր Գևորգը մինչև բանակ մեկնելը։ 

Ջավախյանների ընտանիքին ևս Աննա Հակոբյանը հրավիրել է վաղը կայանալիք միջոցառմանը, սակայն, ինչպես պարզ է դարձել, տղայի մոր գրառումից, ընտանիքը մերժել է հրավերը։

«Որդուս արյունը չի վաճառվում։ Մեր ընտանիքին մի անհանգստացրեք ձեր խորոված, քաբաբի հրավերներով։ Մենք դավաճան մարդասպանների հետ սեղան չենք նստում։ Թուրքը չունի, չի ունեցել և չի էլ ունենալու տեղ մեր շարքերում։ Սեղան նստում կամ հաց կիսում են միայն բարեկամ, հարազատների հետ։ Թուրքն իմ թշնամին է, թուրքին սատարողները՝ նույնպես»,-գրել է Գևորգի մայրը։

Նշենք, որ երեկ գրեթե նմանօրինակ գրառում արել էր նաև 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ նշելով, որ չի պատրաստվում մասնակցել Աննա Հակոբյանի կողմից կազմակերպվող ճաշկերույթին։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր