Մինչ Երևանի Ազատության հրապարակում տեղի էր ունենում բազմահազարանոց հանրավաք, հիշեցի, որ ուղիղ 29 տարի առաջ՝ 1993թ. նույն այս օրը, հայկական ստորաբաժանումները վերահսկողության տակ առան Օմարի ռազմավարական նշանակության բարձունքը և հաղթական ավարտին հասցրին Քարվաճառ-Օմար օպերացիան, գրում է Պահեստազորի գնդապետ Սենոր Հասրաթյանը։
...Հիշում և մտածում եմ՝ ճակատագիր է, թե՞ չգիտակցված ընտրության արդյունք, որ փոխանակ այսօր հպարտանայինք տարներ առաջ հազարավոր նվիրյալների արյամբ ու հավատով կերտված մեր այդ ձեռքբերումներով, ստիպված ենք նորից ելնել պայքարի, բայց արդեն ոչ միայն արտաքին, այլև մեր հաղթանակները վաճառքի հանած ներքին թշնամու դեմ...»։