00:00:00

Կորցնելով մշակույթը՝ կկորցնենք ազգային ինքնությունն ու հայ կոչվելու իրավունքը

22:19, 05 ապրիլ 2022 Բլոգ

Ադրբեջանը ուժ ու եռանդ չի խնայում միջազգային հարթակներում հակահայկական քաղաքականություն վարելու ու մեր մշակույթը յուրացնելու համար։
 
?? #ՅՈւՆԵՍԿՕ-ի Գործադիր Խորհրդի նիստում Ադրբեջանի պատվիրակության կողմից առաջ են քաշվել մի շարք հակահայկական թեզիսներ, որոնցից մի քանիսը հատուկ առանձնացրել եմ.
 
 «Շուշիի գորգերի (մասնավոր) թանգարանից անօրինական կերպով դուրս են բերվել ու «գողացվել» շուրջ 160 արժեքավոր գորգեր, որոնցից 71-ը ցուցադրվում են Երևանում։»
 
 «Հայաստանի իշխանություններն Հայաստանի ու Արցախի տարածքում իրականացրել են մշակութասպանություն` «ոչնչացնելով ադրբեջանի պատմամշակութային մի շար արժեքներ։»
 
 «ՀՀ ԶՈւ-ն անօրինական կերպով Դադիվանքի վանական համալիրից դուրս է բերել տաճարի զանգերը, խաչերը, սրբապատկերները, հին ձռեագրերն ու փաստաթղթերը, ինչպես նաև արժեքավոր արտեֆակտներ` Ազոխի քարանձավից ու Շահբուլաղի ամրոցից։»
 
Ստացվում է այնպես, որ Ադրբեջանը միջազգային հարթակներում Հայաստանի Հանրապետությանը մեղադրում է մշակութասպան քաղաքականություն իրականացնելու, պատմամշակութային արժեքներ-արտեֆակտներ գողանալու ու մարդկության դեմ ուղղված հանցագործություններ իրականացնելու մեջ, ինչը իհարկե չի համապատասխանում իրականությանն, իսկ պաշտոնապես Երևանը որևէ կերպ չի արձագանքում, և քանի դեռ այս հակահայկական իշխանությունները կան, չի էլ արձագնքելու այդ ամենին....
 
 
 Հարգելի՛ հայրենակիցներ, քոչ եմ անում բոլորիդ դուրս գալ փողոց ու միանալ հանուն հայրենիքի համար սկսվող պայքարին, քանի-որ այս նվաստացուցիչ իրավիճակի վերջը պետք է մեկ վայրկյան շուտ դնել։
 
Վիգեն Պապոյանի գրառումը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր