00:00:00

Կանգնելու ենք միմյանց կողքին ու մեր աջակցությունն ենք հայտնելու Արցախին. Գեղամ Նազարյան

13:29, 05 ապրիլ 2022 Բլոգ

Այսօր ժամը 18։30 Ազատության հրապարակ. Սա հատուկ գրում եմ իմ այն հարազատների, բարեկամների, ծանոթների համար, որոնք ինձ անդադար հարցնում են՝ բա երբ եք փողոց դուրս գալու, բա երբ եք մի բան անելու, բա ոնց ենք Արցախին աջակցելու։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սպասում եմ բոլորիդ։ Ու հանկարծ չասեք՝ վախենում եմ գործից հանեն, կնոջս խոստացել էի ռեստորան տանել, ես տենց տեղեր չեմ գալիս, ապեր, շեֆս չի թողնում։

Ազատության հրապարակ, ժամը 18։30։

Հիմա հարց կտաք, թե ինչ ենք անելու։ Ընդամենը կանգնելու ենք միմյանց կողքին ու մեր աջակցությունն ենք հայտնելու Արցախին։ Վարչախմբին ասելու ենք՝ Արցախը Ադրբեջանում չի եղել ու չի լինելու։ Շուշին ու Հադրութը չեն եղել ու չեն լինելու»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր