Անհայտ անձը 44-օրյա պատերազմում զոհված Շանթ Նավոյանի անունով կեղծ ֆեյսբուքյան էջ է բացել, այնուհետև տղայի անունից նամակ է գրել ծնողներին ու հարազատներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ահազանգել էր Շանթի մայրը՝ Էլեն Նավոյանը։
«Ընկերներ, ինչ-որ մի այլանդակ կեղծ ՖԲ էջ է բացել «Շանթ Նավոյան» անունով և շատերին ընկերանալու առաջարկ է ուղարկել։ Ավելին՝ նամակներ է գրել Շանթիս անունից։ Խնդրում եմ ուշադիր լինել և չընդունել։ Մի քանի ամիս առաջ էլ «Շանթ Դելտա Նավոյան բարեգործական հիմնադրամի» անունից անգամ փորձել էին գումարներ խնդրել տարբեր մարդկանցից բարեգործական նպատակներով։ Մեր ընտանիքի անունից, խնդրում եմ, անտեսել նմանօրինակ հաղորդագրությունները»,-գրել էր Շանթի մայրիկը։