00:00:00

«Շարունակում են թալանել չգործող երկաթուղին». Ոսկան Սարգսյան

18:17, 01 ապրիլ 2022 Բլոգ

Լրագորղ Ոսկան Սարգսյանի գրառումը. «Շարունակում են թալանել չգործող երկաթուղին 

Խորհրդային տարիներին կառուցված, Հայաստանի անկախացումից հետո չգործող Դիլիջան-Իջևան-Ադրբեջանի սահմանի երկաթգծի թալանն սկսվեց 1990-ական թվականների կեսից։ Այդ երկաթգծից գողությունները հիմա էլ շարունակվում են։ Տավուշի մարզի Առաջին ատյանի դատարանում ընթանում է Աբովյան քաղաքի բնակիչ 1987թ․ ծնված Գևորգ Ադամյանի և Չարենցավան քաղաքի բնակիչ 1975թ․ ծնված Էրիկ Օհանյանի դատավարությունը։ Նրանց մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ուրիշի գույքի գաղտնի հափշատակություն կատարելու շուրջ իրար հետ նախնական համաձայնության գալով՝ 2021-ի փետրվարի 13-ին՝ ժամը 23․00-ի սահմաններում, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող՝ Իջևան քաղաքի սկզբնամասում գտնվող «Աթոռ» ռեստորանային համալիրի հարակից տարածքում մետաղական պահարաններին ամրակցված 16500 ՀՀ դրամ արժողությամբ 60 հատ ալյումինե հովացուցիչները և 10 000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ 10 հատ ալյումինե շիաները տեխնիկական միջոցների գործադրմամբ հանելով՝ տեղափոխել և բարձել են Գ․ Ադամյանի կողմից շահագործվող «Մերսեդես մակնիշի ավտոմեքենան, սակայն գողությունն ավարտին չեն հասցրել, քանի որ բռնվել են ոստիկանության աշխատակիցների կողմից։ Գ․ Ադամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 34-177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, Է․ Օհանյանին՝ 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 34-177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 178 հոդվածի 1-ին մասով»։

 
Աղբյուրը` Ոսկան Սարգսյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր