Մարդն ինքն է ընտրում իր միջավայրը։ Եվ շատ կարևոր է, որ չգտնվեն մտերիմներ, ովքեր կարող են կործանել քո կյանքը։
Ընթերցողին խորհուրդ ենք տալիս հեռու մնալ «թունավորության» նշաններ ունեցող մարդկանցից։
Նրանք չափազանց եսասեր են և ձեր կողքին են միայն սեփական նպատակին հասնելու համար։
Ձեզ հետ հարաբերություններում նրանք չափազանց շատ են խնդրում և շատ են վերցնում և փոխարենը ոչինչ չեն տալիս:
Ցանկացած, նույնիսկ ամենաչնչին վեճում նրանք միշտ փորձում են հաղթել և ապացուցել իրենց ճշմարտացիությունը:
Մարդկանց մեջ նրանց պահվածքը տարբերվում է ձեզ հետ առանձին եղած պահվածքից:
Նրանք իրենց մեղավոր չեն համարում և ցանկացած իրավիճակում բռնում են տուժողի դիրք։
Նրանք փորձում են ձեզ համոզել, որ միայն իրենց կարելի է վստահել, և ձեր ընկերներին ու ծանոթներին տրամադրում են միմյանց դեմ։
Նրանք շատ արագ են փոխում իրենց վարքը՝ մի պահ մարդը կարող է լինել բարի ու համակրելի, իսկ հաջորդ պահին՝ սառն ու չար։
Նրանք հաճախ ստում են ցանկացած պատճառով և հրաժարվում են դա ընդունել, ինչպես նաև թաքցնում են իրենց բնավորության թերությունները և մոլորեցնում ձեզ: