00:00:00

Ալբերտ Հովհաննիսյանի հայրը հայտարարություն է տարածել

14:26, 30 մարտ 2022 Բլոգ

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ժամանակ առ ժամանակ սոցցանցերում շրջանառվում են հայկական ընտանիքներում թերևս ամենասպասված ուրախ լուրերից, թե ծնվել է հայ փոքրիկ, փոքրիկ Ալբերտը։ Ու անմիջապես մարդիկ պարզ բարությամբ այդ ուրախ լուրը վերագրում են ինձ, երբեմն միայն նյութի վերնագիրը կարդալով՝ շնորհավորանքներ ուղղորդում ինձ ու ընտանիքիս։ Ես միանշանակ ուրախ ու պատվաբեր եմ համարում, որ որդուս ոչ միայն պատվոգրերով, այլ ազգային մակարդակով են ընկալում որպես ազգային հերոս ու նորածիններին ի պատիվ Ալբերտիս կոչում են՝ «Ալբերտ»։ Առողջ ու խաղաղ մեծացե՛ք։

Աղավաղված ինֆորմացիաները պարզաբանելով, հանրային կերպով հայտարարում եմ` իմ ընտանիքում համալրում չի եղել»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր