Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեջբերում Անվտանգության խորհուդի նիստից.
«Անվտանգության Խորհուրդը, միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստան-Ադրբեջան սահմանին ռազմական բախումների հնարավորության վրա, անհրաժեշտ է համարում միջազգային զսպման մեխանիզմների գործարկումը՝ տարածաշրջանում նոր ռազմական էսկալացիա և էթնիկ զտում թույլ չտալու համար»:
Վերջին օրերին քպական բոլոր կարկառուն դեմքերը, սկսած ԱԺ-ի երկու հանձնաժողովների նախագահներ Անդրանիկ Քոչարյանը և Էդուարդ Աղաջանյանը իրենց հարցազրույցներում ամեն ինչ արեցին մեղադրելու ՌԴ-ին, սա փաստ է: ՔՊ-ը պատգամավորները հերթ չտալով, նույն հակառուսական թեզը կրկնեցին մի քանի օր շարունակ:
Հարգելի Ազգային էլիտա, իրար եկեք, ժամանակ չի մնում գործելու, կործանվում ենք»: