00:00:00

Ուրցաձորում ՔՊ-ի կողմնակիցները ոհմակով հարձակվել ու ծեծել են քաղաքացուն

20:14, 27 մարտ 2022 Բլոգ

ԻՔՄ համակարգող Դանիել Իոննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
Խիստ մտահոգիչ է Վեդի համայնքի Ուրցաձոր գյուղում առավոտյան տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ ՔՊ-ի կողմնակիցները 13/24 տեղամասի մուտքի մոտ ոհմակով հարձակվեցին ու ծեծի ենթարկեցին մի այլախոհ անձի։
Ընդորում, դա տեղի էր ունենում ոստիկանության զորքերի` առնվազն երեք ծառայողների աչքի առջև, որոնք, ծառայողական պարտականությունների կատարման փոխարեն, հանդիսատեսի դերն էին ընտրել։
Շատ, շատ վաղուց Հայաստանում իշխանության ներկայացուցիչները ոստիկանների լուռ համաձայնությամբ այլախոհ ծեծած չկաին։
 
Հ.Գ. Դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Պայքարելու ենք, որ այդ ՔՊ-ականները դատվեն Քրեական օրենսգրքի 149.2 հոդվածով, իսկ անգործության մատնված ոստիկանության զորքերի ծառայողները (իրենց ամինջական վերադասների հետ) կարգապահական պատասխանատվության կանչվեն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր