00:00:00

Ցավոք, Հայաստանի կառավարությունը հերթական «ապտակն» է ուտում Ադրբեջանի ԱԳՆ-ից. Նախկին պատգամավոր

16:47, 25 մարտ 2022 Բլոգ

Ցավոք, Հայաստանի կառավարությունը հերթական «ապտակն» է ուտում Ադրբեջանի ԱԳՆ-ից` փաստացի մեղադրվելով սեփական հանրությանը ապակողմնորոշելու մեջ (ՀՀ ԱԳՆ հայտարարությունը որակվում է անհիմն, մանիպուլացիոն):

 

Այն նույն ջերմեռանդությամբ, որ ձեր քարոզիչներին ուղղորդում եք մեզ համոզել, թե ռեսուրս չունենք դիմակայելու թշնամուն, դրա համար պետք է ստորացված վիճակում «խաղաղության դարաշրջան» բացեք, և որ անկախ ամեն ինչից` այդ օրակարգը տանելու եք առաջ, փորձ անեիք ավելի խորամիտ, խելամիտ հաշվարկներով պատասխաններ ուղղել ագրեսոր Ադրբեջանին, այսօր գուցե զգուշորեն ընտրեր այն բառերը, որոնք հանգիստ շպրտում է ձեր երեսին ու շարունակում անել իր հակահայ գործը։ 

 

Եթե նույն ջանասիրությամբ, որով Ֆեյսբուքում կատաղի մարտեր եք մղում հայրենակիցների դեմ, լծվեիք պետության իրական կայացման և ամրացման, բանակաշինության գործին (եթե իհարկե պլաններում լիներ բանակն ամրացնելը), այսօր հերթական կորուստներից գուցե հնարավոր լիներ խուսափել։

 

Մենք` ժողովուրդը, և դուք` «Օլիմպոսին բազմած աստվածներդ», զուգահեռ` իրար հետ կապ չունեցող իրականության մեջ ենք ապրում, բայց ձեր իրականությունը վիրտուալ է և վիրտուալ խաղի պես փշրվում է: 

 

Ստի ոտը կարճ է. ձեր սուտն էլ բացառություն չի։

 

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր