«Փաստերի ստուգման հարթակի» գլխավոր խմբագիր Հակոբ Կարապետյանի գրառումը. «Ուկրաինական պատերազմում Հայաստանը ակնհայտ չեզոք դիրքորոշում է որդեգրել՝ չնայած մեր արտաքին քաղաքական անմխիթար դիրքի ու ռազմավարական դաշնակցի հանդեպ ունեցած ֆորմալ ու ոչ ֆորմալ պարտավորությունների։
Մեր պաշտոնյաները պատերազմի սկզբից ի վեր որևէ կողմին պաշտպանող հայտարարություն չեն արել, մեր դիվանագետները միջազգային կազմակերպություններում որևէ կողմի տեսակետը պաշտպանող քվեարկություն չեն արել, մեր հանրությունն էլ, մեծ հաշվով, չեզոք է։
Ու էդ պարագայում Ուկրաինայի պետական գերատեսչությունից ստանում ենք նման այլանդակ թվիթ, որը ոչ միայն ողջունում է դիկտատոր Ալիևի ցեղասպան գործողությունները, այլև աատեղեկատվություն է տարածում, իբր ՌԴ խաղաղապահները Արցախից (մասամբ) դուրս են եկել։
Կարևոր է շեշտել, որ սա միջին վիճակագրական ուկրաինացու ընկալումները չեն, սա Վեռկա Սերդյուչկան չի գրել, ոչ էլ անգամ Արեստովիչը, սա ժողովրդավար Ուկրաինայի խորհրդարանի պաշտոնական էջն է, ու սա պետք է պետական մակարդակով արձագանք ստանա։
Ակնկալում եմ, որ Հայաստանի դիվանագիտության ջանքերով էս նողկալի գրառումը կհեռացվի, իսկ հեղինակները ներողություն կխնդրեն»։