Կալիֆորնիական զվարճանքների այգում` Դիսնեյլենդում, «33» գրությամբ աննկատ դռան հետևում թաքնվում է աշխարհի ամենաթանկարժեք և ամենագաղտնի ակումբներից մեկը։ Այն կրում է «Ակումբ 33» անվանումը։ Կառուցվել է անձամբ Ուոլթ Դիսնեյի անձնական վերահսկողությամբ, սակայն դրա բացման ժամանակ նա արդեն մահացած էր։ Ըստ ծրագրի` այստեղ պետք է հրավիրեին զվարճանքների այգու հովանավորներին և ներդրողներին, որպեսզի խուլ պատերի ներսում քննարկեին գործերը։
Ակումբը կոչվել է ըստ այդ ժամանակվա ներդրողների քանակի, բայց այժմ դրանց թիվն էականորեն աճել է, քանի որ, բացի կորպորատիվ հաճախորդներից, ներդրում կարող են անել նաև մասնավոր անձինք։ Նրանք պետք է իրենց հաշվին կլորիկ գումար ունենան, սկզբի համար վճարեն 10450 դոլար, հետո ամեն տարի՝ 3275 դոլար։
Ակումբի անդամակցության հերթն արդեն ձգվում է 14 տարի։