Ժնևյան «All Chocolate Kitchen»-ի հրուշակագործ Ալան Ռոբբի պատրաստած շոկոլադե աղանդերը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում: Ինչպես հաղորդում է «Armday.am»-ը` վկայակոչելով kedem կայքը, պատրաստված շոկոլադե տրյուֆելի արժեքը կազմել է 3 հազար դոլար: Այն իր տեսքով բասկետբոլի գնդակ է հիշեցնում և կշռում է 1.5 կիօոգրամ: Տրյուֆելի մակերեսը պատված է ուտելի ոսկու փոշիով: Տրյուֆելի վերևի հատվածում հսկայական աշխատանք է տարվել և շոկոլադե ծաղիկ է պատրաստվել:
Տրյուֆելը ներսից լցոնված է շոկոլադե հոտավետ կրեմով:
Նա, ով կպատվիրի ամենաթանկ տրյուֆելը, կստանա նվեր Dom Perignon մեկ շիշ շամպայն: Ալան Ռոբբին պատրաստել է միայն մեկ տրյուֆել, սակայն հաճույքով կպատրաստի բոլոր ցանկացողների համար: