Օրերս ՌԴ-ի Պերմ քաղաքում տեղի ունեցավ Պերմի համալսարանի մասնագիտական կրթության քոլեջի (Колледж профессионального образования ПГНИУ) «Միսս քոլեջ 2022» գեղեցկության և ստեղծագործության մրցույթը:Մրցույթում ներկայացված էին մասնակիցներ, ովքեր բացի գեղեցիկ արտաքինից, ներկայացնում էին նաև իրենց այս կամ այն տաղանդը: Իր մասնակցությամբ մրցույթում հանդես եկավ նաև վերջերս քոլեջի ուսանողուհիների շարքը համալրած մեր հայրենակից Միլենա Գրիգորյանը:
Միլենան տևական ժամանակ է զբաղվում է նկարչությամբ և վերոնշյալ մրցույթին ներկայացրեց իր նկարները, գույները զգալու և դրանք յուրովի մեկանաբանելու ունակությունները, տեղում արագ և գեղեցիկ նկարելու իր հմտությունները: Առցանց քվեարկության և տեղում մրցույթի ժյուրիի որոշմամբ գեղեցկուհի և տաղանդավոր Միլենա Գրիգորյանը ճանաչվեց հաղթող և ստացավ «Միսս քոլեջ 2022» տիտղոսը:
Շնորհավորում ենք հայազգի մեր գեղեցկուհուն և մաղթում նորանոր հաղթանակներ ու ձեռքբերումներ: