00:00:00

Արցախ գազի մատակարարումը վերականգնելու համար ՀՀ իշխանությունը չունի գործիքակազմ և միջոցառումների ցանկ․Տիգրան Աբրահամյան

19:17, 22 մարտ 2022 Բլոգ

Արցախում ստեղծված իրավիճակի հարցով ԱԺ փակ նիստին մասնակցելու երկու նպատակ կար՝ պարզել, թե ՀՀ իշխանությունները ինչ են բանակցում գազատարի շուրջ և ինչ գործիքակազմ ունեն հնարավոր այլ նման ճգնաժամերի համար, սակայն պարզվեց, որ չունեն գործողությունների նման ցանկ, որոնք կլուծեն այդ խնդիրները, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ լրագրողների խնդրանքով ներկայացնելով իր տպավորությունները Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԱԺ փակ նիստի մասին։

«Խնդիրն այն է, որ բանակցությունների հետ կապված որոշակի տեղեկություն փոխանցվեց, որը ամբողջական շատ դժվար է համարել, որովհետև կային կոմպոնենտներ, որոնք ապահովված չէին և ամբողջական ինֆորմացիա չէին տալիս տեղի ունեցածի կամ տարվող բանակցությունների հետ կապված։ Եվ երկրորդ, թերևս, ամենամեծ խնդիրը այս դեպքում այն է, որ ՀՀ իշխանությունը չունի միջոցառումների և գործողությունների ցանկ, որը ենթադրում է [կիրառել – խմբ․] այս կամ այն ճգնաժամի դեպքում Արցախում ապրող մեր հայրենակիցների բեռը թեթևացնելու կամ նրանց ուղղվող սպառնալիքները չեզոքացնելու ուղղությամբ»,–ասաց նա։

Հարցին, թե Արցախ գազամատակարարումը վերականգնելու վերաբերյալ ինչ են ասել իշխանությունները, Տիգրան Աբրահամյանը տեղեկացրեց, որ կառավարության ներկայացուցիչը արձանագրել է, որ իրականում բարդ վիճակում ենք և արագ լուծումներ չեն կարող գտնել։

«Բայց գլխավոր խնդիրն այն է, որ նույնիսկ միջնաժամկետ կամ երկարաժամկետ ժամանակահատվածի համար որևէ լուրջ միջոցառման մասին տեղեկություն չի փոխանցվել։ Այսինքն՝ հասկանալի է, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում, բավականին բարդ իրադրություն է ստեղծել, բարդ է լուծումների առումով։ Բայց միաժամանակ շատ խնդրահարույց է, որ նույնիսկ որոշակի ժամանակային կտրվածքով կառավարությունն իր համար անհրաժեշտ արձանագրումները չի արել և դրա հիման վրա հետագայում այդ խնդիրների հաղթահարմանը կամ որոշակի առումով թեթևացմանն ուղղված որևէ լուրջ քայլ այս պահին չունենք»,- ասաց պատգամավորը։

Նրա խոսքով՝ կառավարության ներկայացուցիչները փորձում էին վստահեցնել, որ ոչ միայն ռուսական կողմի հետ, այլ նաև այլ գործընկերների հետ աշխատում են և ակնկալում են, որ անհրաժեշտ ճնշում կգործադրվի Ադրբեջանի վրա՝ կանխելու նրա այս գործողությունները Արցախում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր