Ամերիկացի գիտնականներն առաջարկում են օգտագործել սմարթֆոնի տեսախցիկը՝ հիվանդություններն ախտորոշելու համար:
Հետազոտության մեջ ասվում է, որ ժամանակակից սմարթֆոնի տեսախցիկը տեսականորեն կարող է օգտագործվել հեղուկների՝ արյան, պլազմայի և այլ կենսաբանական բաղադրիչների հատկությունները որոշելու համար։ Տեսախցիկներն ունեն սենսորային Լիդար: Lidar-ը անգլերեն հապավում է և նշանակում է Light Detection and Ranging ՝ լույսի օգնությամբ հեռավորության հայտնաբերում և որոշում : Գիտնականների կարծիքով՝ սմարթֆոնի լիդարի թեստի համար անհրաժեշտ հեղուկի քանակությունը զգալիորեն պակաս է բժշկական լաբորատորիայի համար պահանջվողից։ Դա թույլ կտա տնային պայմաններում ախտորոշել հիվանդությունները:Բժիշկների հայտնաբերած նոր տեխնոլոգիայի կիրառություններից մեկը արյան կոագուլյացիայի՝ մակարդման ստուգումն է:
Տեսականորեն, լիդարները կարող են օգտագործվել նաև այրվածքների վերքերը գնահատելու, ծննդյան նշանները և ցանցաթաղանթի արյան հոսքը վերահսկելու համար: