Կար ժամանակ, երբ Արցախի՝ այս պահին օկուպացված Շահումյանի շրջանում, Դադիվանքի վանական համալիրի Փոքր գմբեթավոր եկեղեցու վերականգնողական աշխատանքների մեկնարկն էինք ազդարարում՝ 1.5 տարվա ընթացքում ամբողջությամբ, վերականգնեցինք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Թե ինչ ջանք գործադրեցին այս նախագծի բոլոր մասնակիցները՝ նախաձեռնող Միքայել Մինասյանից մինչև շինարար, միգուցե քչերը գիտեն, բայց այն կայացավ։
Դադիվանքը մի օր կրկին հայկական է լինելու և այս ու Արցախի մյուս հատվածներում հրաշալի գաղափարներով, նախաձեռնություններով և ներդրումներով հանդես եկածների սերունդները ապրելու են հայկական Արցախում և հպարտությամբ հիշելու են բոլոր այն անձանց, որոնց համար Արցախը ամեն ինչից վեր է եղել։
ՀԳ. Հիշում եմ, թե ինչ ծանր ապրումներով ստանձնեցի նախաձեռնության ղեկավարումը, թեև արտաքուստ փորձում էի թաքցնել ներքին վախերս, սակայն շնորհիվ մեծ թվով լավ ընկերների, արցախցիների և ուղղակի իրենց աշխատանքը բարեխիղճ կատարող մարդկանց, գաղափարը կյանքի կոչվեց։