00:00:00

Աշխարհը եռում է, Բաքվում հայ գերիներին են դատում, Հայաստանում սարի ծաղիկ են փնջում, աղամանները վերացնելու որոշում ընդունում, պինգ-պոնգի վարչապետի գավաթի առաջնություն անցկացնում․Սարգսյան

19:21, 19 մարտ 2022 Բլոգ

Լավ ե՞ք, հո տաքություն չունեք, կարո՞ղ է՝ խաշխաշ եք կերել կամ՝ ալվան ծաղիկից նասոսով հոտ քաշել։ Նման գրառում է արել խմբագիր, լրագրող Ոսկան Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում։

«Ուկրաինայում պատերազմ է, աշխարհը եռում է, Պուտինի ուղիղ եթերի ժամանակ անհայտ պատճառներով հեռարձակումն ընդհատվում է, երգիչ Գազմանովի նկարն է հայտնվում էկրաններին, Բաքվում հայ գերիներին դատում, տանջում են, իսկ այդ ընթացքում Հայաստանում սարի ծաղիկ են փնջում, ջանգյուլում ասում, աղամանները սեղանից վերացնելու որոշում ընդունում, սրճարաններում եւ փողոցներում ծխելն արգելում, պինգ-պոնգի վարչապետի գավաթի առաջնություն անցկացնում։ Լավ ե՞ք, հո տաքություն չունեք, կարո՞ղ է՝ խաշխաշ եք կերել կամ՝ ալվան ծաղիկից նասոսով հոտ քաշել»,-գրել է նա։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր