00:00:00

Ի՞նչ անել ճնշման կտրուկ բարձրացման դեպքում

00:46, 19 մարտ 2022 Ժամանց

Ի՞նչ պետք է անել, եթե ճնշումը կտրուկ բարձրացել է։ Ինչպե՞ս ճիշտ կողմնորոշվել եւ սխալ չգործել։ Այս հարցերի վերաբերյալ խորհուրդներ է տվել սրտաբան Աննա Կորենեւիչը (Ռուսաստան)։

 

Մասնագետի խոսքով, երբ մարդու ճնշումը կտրուկ բարձրանում է, հարկավոր է առաջին հերթին հանգստանալ։ Շատ մարդիկ կարծում են, թե նման փոփոխությունները վկայում են սրտի կամ ուղեղի մոտալուտ կաթվածի մասին, եւ այդ պատճառով խուճապի են մատնվում։

«Շատերը վախենում են, որ եթե ճնշումը բարձրացել եւ հասել է 180/100-ի, ուրեմն վե՛րջ, հիմա ուղեղի կամ սրտի կաթված կլինի։ Նման բան չկա»,- ասել է Կորենեւիչը։

 

Նրա խոսքով՝ առողջական վիճակը կարող է կախված լինել այն բանից, թե ինչպես է մարդն արձագանքում ճնշման բարձրացմանը. որքան հանգիստ լինի այդ արձագանքը, այնքան ավելի լավ։

 

Մասնագետը խորհուրդ է տվել չփորձել կտրուկ իջեցնել բարձրացած ճնշումը, այլ դա անել սահուն։ Նրա խոսքով՝ ամենից հաճախ ճնշման կտրուկ բարձրացումը փսիխոհուզական լարվածության հետեւանք է, ուստի դրա դեմ լավագույն միջոցը հանգստությունն է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր