Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի տարածք ադրբեջանական զորքի ներխուժման փաստը շարունակում է հետևողականորեն հերքել ու ապատեղեկատվություն անվանել ՀՀ ՊՆ-ն, դրան ավելացել են նաև ՔՊ-ի մի շարք կիսագրագետ պատգամավորներ, որոնք անգամ չգիտեն, թե Ներքին Հանդը ինչ է։ Իսկ նշված գյուղի բնակիչներն իրենք են պնդում, որ թշնամին մտել է իրենց գյուղի տարածք։
Այս համատեքստում նույն օրերին ՀՀ ՊՆ-ն հայտարարեց, թե նույն վայրի առաջնագծում երկու հայ զինծառայող միմյանց վրա են կրակել, ինչի հետևանքով մեկը ծանր վիրավոր է, մյուսը՝ զոհված։
Ինչո՞ւ է ինձ այս ամենը կասկածելի թվում։ Արդյո՞ք ՀՀ ՊՆ-ն ճիշտ է ասում ծառայակիցների միջանձնային վեճի մասին։ Քարտեզին որ նայենք, պարզ երևում է, որ Ադրբեջանի ներխուժած հատվածը և հայ զինվորների դժբախտ պատահարի հատվածը նույն տեղանքում են։
Ի՞նչ է թաքցնում ՀՀ ՊՆ-ն»։