00:00:00

Նիկոլական իշխանության օրոք քաղաքացիների վրա տոպրակի հարկ է դրվել․ Արեգնազ Մանուկյան

22:44, 17 մարտ 2022 Բլոգ

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում այսօր ձվի շուկայում առկա իրավիճակի վերաբերյալ քննարկում էր կազմակերպվել, որի ժամանակ ի թիվս այլ խնդիրների՝ նաև խոսեցի մեր երկրում առկա համատարած թանկացումներից, գրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։

«Ընդգծեցի, որ այս թանկացումները հպարտ քաղաքացիների վրա հարկ դնելու և իսկական թալանի են վերածվել։

Եվ առավել քան զավեշտալի է, որ սա տեղի է ունենում այն Նիկոլ Փաշինյանի օրոք, ով պոպուլիստաբար հայտարարում էր, թե քաղաքացին տուգանքի և թալանի մատերիալ չէ։

Հիմա քաղաքացիները համատարած են թե՛ տուգանվում, թե՛ թալանվում։ Եվ այդպիսին են եղել ու կան աշխարհի բոլոր պուպուլիստ ու դեմագոգ իշխանությունները, որոնք հայտարարում են մի բան, ժողովրդից էմոցիա են գողանում, գալիս են իշխանության ու անում ճիշտ հակառակը։

Իսկ ժողովրդից համատարած հարկահավաքության թերևս ամենավառ ու թարմ օրինակը սուպերմարկետներում 10 դրամանոց տոպրակները մեկ օրում թանկացնելն ու 50 դրամ դարձնելն է։ Իհարկե, իշխանություններն ասում են՝ էկոլոգիա և այլ, բայց դա պարզ դեմագոգիա է և ծխածածկույթ։

Արձանագրենք՝ նիկոլական իշխանության օրոք քաղաքացիների վրա տոպրակների հարկ է դրվել, ինչը վերածվել է իսկական թալանի։

Ես համոզված եմ, որ եթե սա տեղի ունենար Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմադիր աշխատելու տարիներին, ապա նա տիեզերական մասշտաբի աղմուկ կբարձրացներ և, պատկերավոր ասած, տոպրակների միջից դուրս չէր գա։ Բայց հիմա նույն այդ անձնավորությունն արդարացնում է թանկացումները։

Թանկացումներն արդարացնում է նաև էկոնոմիկայի կատակասեր նախարարը։ Այն Վահան Քերոբյանը, ով խոստացել էր երկնիշ տնտեսական աճ չապահովելու դեպքում հրաժարական տալ։ Երկնիշ աճ չապահովեց, բայց հրաժարական չտվեց, այսինքն՝ ի սկզբանե ստել էր։ Իսկ իմ համառ հարցերին ստիպված պատասխանեց, թե նման խոստում տալով կատակ է արել։

Հիմա էլ նոր բան է մոգոնել։ Հայտարարել է․ «Տնտեսվարողները ժողովրդի պանիկան զսպելու համար են ապրանքների գները բարձրացնում»։

Ես առաջարկում եմ այս մարդուն Գինեսի ռեկորդների գրքում գրանցել իր մտքի փայլատակումների համար, քանի որ նա, այո՛, իրոք ունիկալ երևույթ է։

Իսկ եթե լուրջ, ապա փաստենք՝ նման կատակասեր և ոչ ադեկվատ էկոնոմոկիայի նախարարից և ժողովրդի վրա տոպրակի հարկ դնող իշխանություններից այլ բան սպասել հնարավոր չէր»,- գրել է պատգամավորը։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր