Այս իշխանությունները շարունակում են ժողովրդի թիկունքում դիվանագիտության ճակատում զարգացումներ առաջ տանել՝ մտցնելով Արցախն ու Հայաստանը թաքուն գործընթացների մեջ, որոնց մասին մենք տեղեկանում ենք «բայրամովներից»:

Արցախի կարգավիճակը կարող է որոշվել «վերևից»՝ առանց ժողովրդի ինքնորոշման իրացման: «Կարգավիճակ» բառը չպետք է մոլորեցնի մեզ:

Իշխանությունները պետք է խոսեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործման և երաշխավորման սկզբունքի մասին:

Ադրբեջանը փորձում է 2 քայլ անել՝
• հայաթափել Արցախը
• դիսկրեդիտացիայի ենթարկել, պատվազրկել ռուսական խաղաղապահ առաքելությունը:

Խաղաղություն չի լինելու: Հայաստանը չի կարող պատրաստվել խաղաղության թնդանոթների տակ:

Դիվանագիտական ճակատում, քանի Նիկոլ Փաշինյանն ու իր վարչակազմը պատասխանատու են արտաքին քաղաքականության ու պաշտպանության համար, ելք չկա:

Միակ ելքն իշխանափոխությունն է: Նիկոլն իր «խոստումների տոպրակով» պետք է հեռանա: