00:00:00

«Ռուսական աղբյուրների պնդմամբ՝ այս ընտանիքի անդամները ՀՀ քաղաքացիներ են». Արման Աբովյան

11:18, 14 մարտ 2022 Բլոգ

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրում է. «Կրկին Ուկրաինա։ Տեսանյութում պատկերված է հայ ընտանիք, որին ռուսների օգնությամբ հաջողվել է հրաշքով դուրս հանել շրջապատված Մարիուպոլից։ Ռուսական աղբյուրների պնդմամբ՝ այս ընտանիքի անդամները ՀՀ քաղաքացիներ են։ Հիմա խնդրում եմ ՀՀ իշխանությունների համապատասխան ներկայացուցիչներին մի պահ կտրվել ադրբեջանամետ և թրքասեր վարդագույն երազանքներից և տեղեկացնել, թե որքա՞ն ՀՀ Հայաստանի քաղաքացի է դուրս եկել Ուկրաինայից հակամարտության սկզբից։

Ի՞նչ ՀՍՏԱԿ գործողություններ են ձեռնարկել Հայաստանի իշխանությունները կամ ՀՀ ԱԺ իշխանամետ պատգամավորական կազմը (քանզի հիմնական լծակները հենց իրենց ձեռքում են), որ մեր հայերին դուրս հանեն վտանգավոր գոտիներից։ Գոյություն ունեն արդյո՞ք Հայաստանի քաղաքացիների և ազգությամբ հայերի շրջանում կորուստներ և վիրավորներ Ուկրաինայում։

Եվ առհասարակ ի՞նչ է անում այս իրավիճակում Հայաստանի Հանրապետությունը ՀՀ քաղաքացիների և էթնիկ հայերի տարհանման և անվտանգության ապահովման համար։ Մենակ խնդրում եմ էլի, անիմաստ «լոլոներ» կարդալ պետք չէ, թե իբր գաղտնի տեղեկություն է և այլն... Խնդրում եմ հստակ և կոնկրետ պատասխանել»:


 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր