«Ազատագրում» շարժման առաջնորդ Միկա Բադալյանը գրում է. «Խոսել եմ գրեթե բոլոր ուղղությունների տղաների հետ` Վարդենիս, Երասխ, Սյունիք, Տավուշ, Արցախ։ Ամեն տեղ իրավիճակը բավականին լարված է, փոխհրաձգություն չկա, սակայն հակառակորդի տեխնիկայի կուտակումն ու տեղաշարժը նկատվում է բոլոր ուղղություններում։ Բոլորին տրված է հրաման՝ պատրաստ լինել, որ սադրանքները կարող են սկսվել ցանկացած պահի։ Ադրբեջանը լիովին պատրաստ է հարված հասցնելու, ամենայն հավանականությամբ սադրանքները կլինեն Նախիջևանի կողմից` Սյունիքի և Երասխի ուղղությամբ, նաև Արցախում սադրանքի մեծ հավանականություն կա»: