Սույնը (ձախից) Արցախի (առավել ճշմարիտ՝ այն, ինչ թողեցին Արցախից) նախագահն է, իսկ իրականում՝ Արցախից մնացած բեկորների Սոցապ. նախարարը, ում միակ գործառույթը մնացել է շենք սարքելն ու արանքում փող աշխատելը։ Այս մասին ֆեյսուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
6 օր առանց գազ, էլ. էներգիա արցախցին սառում է, սա տաք-տաք տոնական տրանադրությամբ մասնակցում է ՔՊ-ականների նախագահի երդմնակալության ներկայացմանը։ Ի դեպ, այն նախագահի, ով ասում է՝ հետո ի՞նչ, որ ադրբեջանցիները կրակում են։
Մարդ, որ 1 գրամ թասիբ ունենար, այս թատրոնին ներկա գտնվելու փոխարեն 1 գազատար խողովակի հարցը կլուծեր։ Թեպետ, ի՞նչ թասիբ, Շուշիում երդմնակալության արարողության ժամանակ սեփական եղբոր գերեզմանով երդվողը հիմա փակ հանդիպումներում արցունքն աչքերին է խոսում եղբոր ազատագրած Արցախը Ադրբեջանին հանձնածի մասին»,- գրել է Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորը։