00:00:00

Պօ․․․-ի ծնունդ․ Ազատամարտիկի դստեր նկատմամբ քրեական գործ են հարուցել Լուսինե Բադալյանին վիրավորելու համար

13:52, 12 մարտ 2022 Բլոգ

Հանրությանը տեղեկացնում եմ «ծանր վիրավորանքի» հոդվածով հերթական քրեական գործի մասին։

 

Վստահորդիս նկատմաբ փաստացի քրեական հետապնդում է իրականացվում ահա այս գրառման համար։

 

Գործի համար էական նշանակություն ունի երկու փաստ. (1) քպ-ական լուսինե բադալյանը ժամանակին հրապարակավ, ի լուր աշխարհի, իր հիացմունքն ու «խոնարհումն» է հայտնել թուրք ժողովրի հանդեպ, (2) նույն անձը, այցելելով Եռաբլուր՝ թուրք-ադրբեջանցիների դեմ ազատագրական պատերազմում նահատակվածների պանթեոն, հանրության առջև հանդես է եկել բարձր տրամադրությամբ՝ խինդ ու ծիծաղով։

 

Հիմա՝ իրավական հարց. վստահորդս, լինելով ազատամարտիկի դուստր, իրավունք չունի արդյո՞ք ամենակոշտ բառապաշարով հրապարակավ քննադատելու նշված բադալյանի հանրային վարքագիծը՝ Եռաբլուրում դրսևորած խինդ ու ծիծաղին։

 

Տվյալ գործի բուն էությունը հենց այդ իրավական հարցադրումն է։

 

Ռուբեն Մելիքյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր