Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլն այսօր հայտարարել է, թե իբր Հայաստանը մուտք է գործել ժողովրդավարական երկրների «բարձրագույն լիգա»:
Դնենք մի կողմ Հայաստանի ժողովրդավարության հարցը։
Փաստ է, որ Նիկոլի քառամյա կառավարման արդյունքում երկրորդ հայկական պետությունը՝ Արցախը, դե ֆակտո փլված է, իսկ Հայաստանի Հանրապետությունն իր ինքնիշխանության եւ անկախության, իր ուժի եւ գոյության պատմական մինիմումի վրա է։
Ուստի Հայաստանը ոչ թե աշխարհի բարձրագույն լիգայում է, այլ որբանոցում»։