Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանի կառավարության շենքից, Հայաստանի կառավարության նիստին այսօր ի լուր աշխարհի հայտարարվեց, որ ադրբեջանի կողմից Արցախում հայերի ահաբեկման ու կյանքից զրկելու իրական սպառնալիքների վերաբերյալ չեն խոսելու։ Ասել է թե զերծ են մնալու։
Զերծ է մնալու ի լուր աշխարհի հայտարարել, որ թուրք-ադրբեջանական տանդեմը բնաջնջում է հայերին։
Էս մարդը էլ չգիտի ոնց ասի, որ Հայաստանից ու Արցախից, հայից ու հայկական օրակարգից զերծ է մնալու։
Ինքն այստեղ դրա համար չէ։ Իրեն այստեղ դրա համար չեն գործուղել։
Մեզ մնում է միայն մեկ բան։ Աշխարհին տեսանելի դարձնել, որ Հայաստանի կառավարության շենքը, Հայաստանի կառավարության նիստը ոչ մի կապ չունեն Հայաստանի հետ։ Դրանք օկուպացված են այնպես ինչպես Շուշին ու Սև լիճը»։