00:00:00

Մի քանի ամիս անց սկսվեց պատերազմը

10:43, 09 մարտ 2022 Բլոգ

Մի հետազոտական զեկույց եմ գրում տարածաշրջանային գործընթացների մասին և նկատեցի, որ մոտս հավաքվել է 2018-2022թթ. արտասանված և իրականություն չդարձած մի քանի բանաձևերի ցանկ, որոնց հեղինակը ն. փաշինյանն է.

▪️«Ղարաբաղի հարցի ցանկացած կարգավորում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար», հոկտեմբեր, 2018 թ.

▪️Արցախի վերաբերյալ «Մյունխենյան սկզբունքներ», փետրվար, 2020 թ.

▪️«Տարածաշրջանում բացում ենք խաղաղության դարաշրջան», օգոստոս, 2021 թ.

▪️«Հայկական խաչմերուկ», փետրվար, 2022 թ.

Ցանկն ամբողջական չէ։ 

Սակայն այս և այլ նմանատիպ «բանաձևումները» միավորում է ոչ միայն այն հանգամանքը, որ դրանցից և ոչ մեկը իրականություն չդարձավ, այլև, առավել էական, դրանք որևէ կապ չունեին և չունեն տարածաշրջանում տիրող իրական դրության հետ։ Այս «բանաձևումների» հիմնավորումները ոչ թե մանրամասն պատրաստված պետական ծրագրեր են, որոնց հիմքում ընկած են մասնագիտական խմբերի քրտնաջան և տևական աշխատանքն ու ուսումնասիրությունները, այլ պարզապես մի մարդու լրագրողական անցյալից մնացած հմտությունը՝ իրականության հետ կապ չունեցող ճչացող վերնագրեր հորինելու։ Տարածաշրջանի քաղաքականության մասին տարրական պատկերացում չունենալն արդեն իսկ հանգեցրել է մեծ աղետի, իսկ նորերը սարերի հետևում չեն։ Եվ որքան էլ ցավոտ չհնչի, այսօր իրավիճակին չտիրապետելը հանգեցնելու է հերթական անգամ փաստի առաջ կանգնելուն։

Այս համատեքստում հիշեցնեմ ևս մեկ դեպք, որն արդեն մոռացած կլինեք։ 2020թ. հունվարին, երբ բոլոր արևելագետներիս համար պարզ դարձավ, որ Իրանի և ԱՄՆ միջև հակասությունը տարածաշրջանային մեծագույն տեղաշարժերի մի մասն է միայն կանխորոշում, ՀՀ դե ֆակտո վարչապետը փոխանակ լուրջ քաղաքական քայլերի ու լսելու արևելագետների կոչերին, նախաձեռնեց արշավ դեպի Արտանիշ լեռը «ի նշան տարածաշրջանային խաղաղության»։ Մի քանի ամիս անց սկսվեց պատերազմը։

Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր