Ամերիկյան հանրահայտ ժամանցային Netflix ընկերությունը, որը մատուցում է ֆիլմերի և սերիալների հոսքային ծառայություն, դադարեցնում է աշխատանքը Ռուսաստանի տարածքում՝ կապված Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Այս մասին հայտնել է Variety ամսագիրը՝ վկայակոչելով ընկերության ներկայացուցչի հայտարարությունը։ «Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ մենք որոշել ենք դադարեցնել մեր գործունեությունը Ռուսաստանում»,-ասել է Netflix-ի ներկայացուցիչը։
Ավելի վաղ Ռուսաստանում ֆիլմերի վարձույթի դադարեցման մասին էին հայտարարել Universal Pictures, Sony Pictures, Paramount ստուդիաներն ու Walt Disney մեդիակոնգլոմերատը, որը միավորում է Lucasfilm, MARVEL, Pixar, Maker Studios ստուդիաները։