Պատրաստվեք, որ շուտով հացը դառնալու է 1000 դրամից ոչ պակաս ու այդ վիճակը ամենևին էլ մի ամիս չէ, որ տևելու:
Սկսված աննախադեպ տնտեսական ճգնաժամի պարագայում բանկերը պետք է հատուկ պոզիտիվ մոտեցում ցուցաբերեն 10 մլն դրամից ավելի վարկ ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ, որովհետև եթե այս վիճակում մարդկանց և տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը մի բան էլ դադարի կամ դադարեցվի, ապա Հայաստանում տնտեսությունը դասական առումով ամբողջությամբ կվերանա:
Գալիք ճգնաժամը ավելի լուրջ է լինելու, քան բոլոր նրանք, որոնք առ այսօր եղել են երրորդ հանրապետության պատմության մեջ:
Ու ամենասարսափելին այն է, որ այս ժամանակավոր կառավարության մեջ գեթ մեկը չկա, ով գոնե փոքրիշատե կոմպետենտ լինի։
Սահմանադրագետ Վահե Գրիգորյանի գրառումը։