«Ազատագրական շարժման» նախաձեռնողներից Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության համար համազգային ստորագրահավաքը այսօր ևս շարունակվում է։ Ժամը 17։00-20։00 եկեք Երևանի Հյուսիսային պողոտա և ձեր մասնակցությունը ունեցեք Ազգի ու Հայրենիքի ազատագրության գործում։
Որքան շատ մարդ ստորագրի այս նախաձեռնության տակ, այնքան արագ մենք կկարողանանք Սահմանադրական և դրան հաջորդող կոնկրետ գործողություններ իրականացնել այս թուրքահպատակ չարիքից ազատվելու համար։
Այսօր՝ ժամը 17։00-20։00, Երևանի Հյուսիսային պողոտայում։ Սպասում ենք յուրաքանչյուր հայրենանվեր հայի։