44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանը, 20 տարի անց կրկին կմայրանա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է բժիշկ Հասմիկ Ղազինյանը:
«Զոհված Հերոսի Մայր…
20 տարի ընդմիջումով նորից կմայրանա
Աստծո օրհնությամբ
Անհնար է չխոնարհվել թե՜ Հերոսի հիշատակի ,թե Հերոսի Հերոս Մոր առջև:
Շնորհակալ եմ, որ այդքան ուժեղ եք»,- հրապարակած լուսանկարին կից գրել է բժշկուհին: