Մատենադարանի ավագ գիտաշխատող Արմեն Այվազյանի գրառումը․ «Ընթացիկ պատերազմի ելքն արդեն որոշված է՝ 2-3 օրից Ուկրաինա պետություն այն քարտեզով, որով կար մինչև այսօր, այլևս երբեք չի լինելու։ Երկրի առնվազն կեսը՝ Դնեպրի ամբողջ ձախափնյակը հռչակվելու է որպես այլ «Ուկրաինա»։ Չի բացառվում, որ զուգահեռաբար կամ ավելի ուշ «գրավվեն» կամ «ազատագրվեն» նաև ինչպես մայրաքաղաք Կիևը, այնպես էլ Դնեպրի աջափնյա շրջանները՝ մասամբ կամ ամբողջությամբ։ |