00:00:00

«Ի՞նչ ենք արել մենք, որ այս հռչակագիրը չստորագրվեր». Արսեն Ջուլֆալակյան

14:10, 23 փետրվար 2022 Բլոգ

Նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գաղտնիք չէ, որ քպ-ն և հատկապես նրա ղեկավարը, առնվազն ոչ վստահելի են Ռուսաստանի համար: Այդ մասին արտահայտվել են տարբեր պաշտոնյաներ/էքսպերտներ հենց Ռուսաստանից...

Իհարկե, մենք՝ հայերս (գոնե վերջին ընտրություններին մասնակցածների 53%-ը...), թքած ունենք ռազմավարական դաշնակցի կարծիքի վրա: Ինչպես և թքած ունենք ՀՀ 4 նախագահների, եկեղեցու, ԱԳՆ-ի, գիտական և մասնագիտական համայնքի, գեներալիտետի, բազմաթիվ հայտնի մարդկանց կարծիքի վրա...

Հիմա այդ նույն ռազմավարական դաշնակիցը գերակտիվացել է գրեթե ողջ հետխորհրդային տարածքում և անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում, այդ թվում՝ մեր թշնամու ուղղությամբ՝ նկատի ունենալով նաև մեր վերաբերմունքը և ՀՀ իշխանությունների խիստ կասկածելի քաղաքականությունը: Դրան ի պատասխան մենք մեզ չափազանց վատ ենք զգում, լքված, դավաճանված...

Հարց. իսկ ի՞նչ ենք արել մենք, որ այս հռչակագիրը չստորագրվեր:

Երբևէ մտածե՞լ ենք, որ լինելով դաշնակցային հարաբերությունների մեջ, բացի իրավունքներից, ունենք նաև պարտականություններ, և անհնար է նման վերաբերմունք դրսևորել գերտերության հանդեպ ու չարժանանալ որոշակի պատասխանատվության/հետևանքների:

Մտածենք...

Հ. Գ. Այդպես էլ չձևավորեցինք ստրատեգիական գործելաոճ և լավագույն դեպքում ձեռնարկած քայլերը զուտ ռեակցիոն են (հիմա այլևս դա էլ չկա)»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր